-
30.05.2017|
10:32
Չբավարարվելով սեփական տարածքում հայերի ցեղասպանության «արդյունքներով», նաև այն շարունակելու նպատակով, Թուրքիան նախաձեռնեց ցեղասպանության «արտահանումը» թուրքական մյուս պետություն՝ նորաստեղծ Խորհրդային Ադրբեջան, ակնկալելով նաև այնտեղ ապրող հայերի վերջնական բնաջնջումն ու բռնի տեղահանումն իրենց պատմական տարածքներից։
-
30.05.2017|
10:27
Զարմանալի բան է. էս ի՜նչ հմտորեն են ԱՄՆ-ի իշխանությունները և՛ իրենց հայ համայնքին, և՛ Հայաստանի մի երկու հազար քաղաքացիների իրենց հույժ հակահայ քաղաքականությունը ներկայացնում իբրև հայամետ քաղաքականություն։
-
30.05.2017|
09:18
Վլադիմիր Պուտինը ժամանել է Վերսալ՝ ի պատիվ Ֆրանսիայի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 300-ամյակի: «Անհնար էր ավելի մեծ սիմվոլ գտնել»՝ գրել է մայիսի 29-ին Le Figaro-ն, նշելով, որ Էմանուել Մակրոնը ճիշտ է օգտագործել Պետրոս Առաջինին նվիրված ցուցահանդեսի բացման առիթը, որ հրավիրի ՌԴ նախագահին:
-
30.05.2017|
01:53
Ես չեմ ասել, ՀՀ նախագահն է ասել, նրանից էլ առաջ Արմեն Աշոտյանն էր գրել Ֆեյսբուքում, ճիշտ է՝ չբացատրեց, թե առաջ՝ ո՞ւր: ՀՀ նախագահը կառավարության ընդունելությունների տանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 26-րդ համատեղ նիստում «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-րդ տարեդարձը որակել էր «նշանակալի հոբելյան Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության համատեքստում»:
-
30.05.2017|
01:06
Մայիսի 16-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր նախագահությամբ անցկացվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որտեղ քննարկվել է նաև 1945 թվականին գործադրության մեջ դրված Ազգային-եկեղեցական ժողովի կանոնադրության լրամշակված նախագիծը։
-
29.05.2017|
09:12
Եվրոպան այլևս չի կարող «ամբողջությամբ կախման մեջ լինել» ԱՄՆ-ից ու Մեծ Բրիտանիայից՝ բրեկզիտից ու Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
-
28.05.2017|
09:26
Թուրքիայում տեղի են ունենում իրադարձություններ, որ կարտացոլվեն երկրի նորագույն պատմության մեջ եթե ոչ գլխի, հաստատ էջի մակարդակով: Սկսվել է 2016-ի հուլիսի 15-ի ձախողված պետական հեղաշրջման ենթադրյալ մասնակիցների դատը: Մեղադրվում է 221 մարդ, նրանցից 50-ը գեներալիտետից են:
-
28.05.2017|
09:21
Մեր օրերում նավթի գները ցատկում են մեկ վեր, մեկ վար: Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը հիմա նույնպես աջակցում են ՕՊԵԿ-ի գաղափարը՝ սահմանափակել նավթի հանույթը մինչև 2018-ի մարտ՝ գինը բարձրացնելու նպատակով:
-
27.05.2017|
23:17
Լեռնային Ղարաբաղի կարգավորման Բաքվի քաղաքականությունը սկսել է փլուզվել: Ադրբեջանի ազգային տոնի առիթով կազմակերպված ընդունելությանը ելույթ ունենալով՝ նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց. «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման Ադրբեջանի դիրքերում որևէ փոփոխություն չկա: Լեռնային Ղարաբաղը պատմական ադրբեջանական հող է: Ադրբեջանը երբեք թույլ չի տա իր տարածքներում երկրորդ ինքնահռչակ հայկական պետություն»:
-
27.05.2017|
16:17
Եվրամիությունը պետք է ուժեղացնի իր պաշտպանունակությունը: Միջոցներ ունի, Բեռլինում ու Փարիզում պետության ղեկը մարդկանց ձեռքում է, ովքեր գիտակցում են իրավիճակի ողջ լրջությունը՝ գրում է Die Presse-ի մեկնաբան Օլիվեր Գրիմը: